Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Մեր զավակները պետք է հպարտ ապրեն այս արևի տակ

Մեր զավակները պետք է հպարտ ապրեն այս արևի տակ
08.05.2025 | 12:10

Հայ ժողովուրդը շատ հաղթանակներ է ունեցել, բայց, միաժամանակ, շատ քիչ հաղթանակի տոներ ունի: Մայիսյան հաղթանակների դերն ու նշանակությունը դեռ շատ սերունդներ կգնահատեն, որովհետև դրանք մեր ժողովրդի վերածննդի մեկնարկն ու խորհրդանիշներն են: Ոչ ոք չի կարող մեր ազգի հիշողությունից ջնջել Ավարայրը, Սարդարապատն ու Շուշին:

Բայց հիմա մեր երկիրը ղեկավարում է մեկը, ով թուրքի քմահաճույքով ցանկանում է ջնջել մեր պատմությունը, մեր պապերի, հայրերի ու եղբայրների սխրանքի հպարտությունը: Նրան հպարտություն պետք չէ, որովհետև նա միայն իր փորն ու աթոռն է պաշտում, որովհետև նա անցել է բոլոր կարմիր գծերը, որոնցից այն կողմ միայն իր խղճուկ մարմնի գոյությունն ու փրկությունն է առաջնային:

Պետրոս Գետադարձն ու մելիք Ֆրանգյուլն անցել են, անցողիկ է նաև Նիկոլ Փաշինյանը: Մեզ պետք է միայն մի բան՝ գիտակցել հաղթանակի արժեքն ու պայքարել հաղթանակի համար: Մեր զավակները պետք է հպարտ ապրեն այս արևի տակ: Իսկ ով պարտության մեջ է հաղթանակ փնտրում, թող դողա ամեն վայրկյան:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2641

Մեկնաբանություններ